Հոդված 1. Տերմինների սահմանումը
Հոդված 1. Տերմինների սահմանումը
1. Սույն Պայմանագրի նպատակներին հասնելու համար ներքոնշված տերմինները նշանակում են.
1) «դատավճռի կայացման պետություն» - այն Պայմանավորվող կողմը, որի դատարանի կողմից անձին ազատազրկման ձևով պատժի դատապարտելու դատավճիռ է կայացվել,
2) «դատավճռի կատարման պետություն» - այն Պայմանավորվող կողմը, որին պատիժը հետագա կրելու համար փոխանցվում է ազատազրկման դատապարտված և իր քաղաքացին հանդիսացող անձը,
3) «դատապարտյալ» - հանցագործություն կատարելու համար Պայմանավորվող կողմերից մեկի դատարանի կողմից ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձը,
4) «մերձավոր ազգականներ» - ազգակցական կապի մեջ գտնվող անձինք` մայր, հայր, ամուսին, կին, երեխաներ, հարազատ եղբայրներ և քույրեր, թոռներ, պապ և տատ, որդեգրողներ, որդեգրվածներ,
5) «օրինական ներկայացուցիչներ» - Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությամբ սահմանված կարգով այդպիսիք ճանաչվածները,
6) «իրավասու մարմիններ» - Պայմանավորվող կողմերի՝ դատապարտյալներին փոխանցելու մասին որոշումները կատարող մարմինները,
7) «կենտրոնական մարմիններ» - Պայմանավորվող կողմերի՝ դատապարտված անձանց փոխանցելու մասին որոշուներ կայացնող մարմինները.
Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը,
Ուկրաինայի համար՝ Ուկրաինայի արդարադատության նախարարությունը։
2. Սույն Պայմանագրի կատարումն իրականացվում է Պայմանավորվող կողմերի կենտրոնական մարմինների միջոցով։
3. Սույն Պայմանագրի կատարման հարցերով Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները միմյանց հետ շփվում են իրենց կենտրոնական մարմինների փոխանցարարությամբ: