Հոդված 2. Ընդհանուր սկզբունքները
Հոդված 2. Ընդհանուր սկզբունքները
1. Պայմանավորվող կողմերը, սույն Պայմանագրի պայմանների համաձայն, պարտավորվում են ըստ հարցման միմյանց փոխանցել դատավճռի կայացման պետության տարածքում կատարած հանցագործությունների համար դատավճռի կայացման պետության ազատազրկման վայրերում պատիժ կրող և մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիություն ունեցող անձանց՝ դատավճռի կատարման պետությունում պատժի հետագա կրման համար։
2. Այն Պայմանավորվող կողմը, որի քաղաքացի է հանդիսանում դատապարտյալը, կարող է դատապարտյալին փոխանցելու հնարավորության հարցը քննարկելու խնդրանքով դիմել այն Պայմանավորվող կողմին, որի դատարանի կողմից կայացվել է դատավճիռը։
3. Այն Պայմանավորվող կողմը, որի դատարանի կողմից կայացվել է դատավճիռը, կարող է դատապարտյալին փոխանցելու հնարավորության հարցը քննարկելու խնդրանքով դիմել այն Պայմանավորվող կողմին, որի քաղաքացի է հանդիսանում դատապարտյալը։