Հոդված 21. Առնչությունն այլ միջազգային պայմանագրերին
Հոդված 21. Առնչությունն այլ միջազգային պայմանագրերին
1. Այն դեպքում, եթե երկու Պայմանավորվող կողմերն էլ հանդիսանում են 1983 թվականի մարտի 21-ին ստորագրված դատապարտված անձանց փոխանցման մասին Եվրոպական կոնվենցիայի մասնակիցներ, Պայմանավորվող կողմերը կիրառում են սույն Պայմանագրի միայն այն դրությները, որոնք լրացնում են նշված Եվրոպական կոնվենցիան կամ նպաստում են դրանում շարադրված սկզբունքների կիրառմանը:
2. Սույն Պայմանագրի դրույթները չեն շոշափում Պայմանավորվող կողմերի` միջազգային այլ պայմանագրերից (որոնց մասնակից են նրանք հանդիսանում, կամ կարող են հանդիսանալ) բխող իրավունքները և պարտավորությունները։
3. Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքով, դրանց կենտրոնական մարմինները խորհրդակցություններ են անցկացնում սույն Պայմանագրի և միջազգային այլ պայմանագրերի հարաբերակցության հարցերով՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով Պայմանավորվող կողմերի այլ պետական մարմինների ներկայացուցիչների: