Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Փոխանցման իրավական հետևանքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Փոխանցման իրավական հետևանքները

1. Պատիժը կրելու համար դատավճռի կատարման պետությանը փոխանցված անձի նկատմամբ առաջանում են դատապարտման նույնպիսի իրավական հետևանքներ, ինչպիսիք առաջանում են նման հանցագործության կատարման համար այդ պետության տարածքում դատապարտված անձանց նկատմամբ։

2. Պատիժը կրելու համար փոխանցված անձը չի կարող նույն հանցանքի համար, որի կապակցությամբ կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, կրկին քրեական պատասխանատվության ենթարկվել դատավճռի կատարման պետության տարածքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։