Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Դատապարտյալի փոխանցման պայմանները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Դատապարտյալի փոխանցման պայմանները

1. Դատապարտված անձը սույն Պայմանագրի համաձայն կարող է փոխանցվել հետևյալ պայմանների առկայության դեպքում.

1) եթե այդ անձը հանդիսանում է դատավճռի կատարման պետության քաղաքացի,

2) եթե դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել,

3) եթե փոխանցման մասին հարցումը ստանալու պահին դատապարտյալը պետք է դեռևս 6 ամսից ոչ պակաս տևողությամբ պատիժ կրի,

4) եթե դատապարտյալը համաձայն է փոխանցմանը, կամ, հաշվի առնելով նրա տարիքը, ֆիզիկական կամ հոգեկան վիճակը, դատապարտված անձի օրինական ներկայացուցիչը դա անհրաժեշտ է համարում,

5) եթե գործողությունը կամ անգործությունը, որի համար դատավճիռ է կայացվել, դատավճռի կատարման պետության օրենսդրության համաձայն հանդիսանում է հանցագործություն,

6) եթե հատուցված է հանցագործությամբ պատճառված նյութական վնասը,

7) եթե դատավճռի կայացման պետությունը և դատավճռի կատարման պետությունը համաձայն են դատապարտված անձի փոխանցմանը։

2. Դատավճռի կայացման պետության իրավասու մարմինների պաշտոնատար անձինք պարտավոր են դատապարտյալին և նրա օրինական ներկայացուցչին, եթե այդպիսին կա, բացատրել փոխանցման հնարավորության և դրա իրավական հետևանքների մասին։

3. Բացառիկ դեպքերում Պայմանավորվող կողմերը կարող են համաձայնել դատապարտված անձի փոխանցմանը, եթե նույնիսկ նրա պատժի կրմանը մնացել է 6 ամսից պակաս կամ եթե հանցագործությամբ պատճառված նյութական վնասը ամբողջ ծավալով չի հատուցվել։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։