Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Պատժի կատարումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Պատժի կատարումը

1. Դատավճռի կատարման պետությունը պարտավոր է ապահովել պատժի լրիվ ծավալով կատարումը՝ ղեկավարվելով իր ազգային օրենսդրությամբ։

2. Դատավճռի կատարման պետությունն իր օրենսդրությանը համապատասխան ապահովում է պատժի կրման շարունակումը՝ չվատթարացնելով դատապարտյալի դրությունը։ Մյուս Պայմանավորվող կողմի կողմից դատավճռի կատարման հետ կապված հարցերը որոշվում են Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությամբ։

3. Դատապարտյալը նշանակված պատիժը կրում է դատավճռի կայացման պետության դատարանի դատավճռի հիման վրա։ Դատավճռի կատարման պետության դատարանը, ելնելով կայացված դատավճռից, որոշում է կայացնում այն կատարելու մասին։

4. Եթե դատավճռի կատարման պետության օրենսդրությամբ տվյալ հանցագործության համար ազատազրկման սահմանային ժամկետն ավելի քիչ է, քան դատավճռով նշանակվածը, ապա դատավճռի կատարման պետության դատարանը սահմանում է այդ պետության օրենսդրությամբ տվյալ հանցանքի համար նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետը։

5. Եթե դատավճիռը վերաբերում է երկու կամ ավելի արարքների, որոնցից մեկը կամ մի քանիսը դատավճռի կատարման պետությունում հանցագործություն չեն հանդիսանում, այդ պետության դատարանը որոշում է, թե պատժի որ մասն է կիրառվում հանցագործություն հանդիսացող արարքի նկատմամբ։

6. Լրացուցիչ պատժի կատարման մասին որոշումն ընդունվում է դատավճռի կատարման պետության դատարանի կողմից, եթե կատարված հանցագործության համար այդ պետության օրենսդրությամբ այդպիսի պատիժ նախատեսված է։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։