Հոդված 14. Դատարանների իրավասությունը
Հոդված 14. Դատարանների իրավասությունը
1. Փոխանցված դատապարտյալի վերաբերյալ դատավճռի հիմնավորվածության մասով այն վերանայելու իրավասություն ունեն միայն դատավճռի կայացման պետության դատարանները։
2. Դատավճռի վերանայման դեպքում դրա կայացման պետությունը դատավճռի կատարման պետությանն անհապաղ ուղարկում է դատարանի այն որոշման հաստատված պատճենը, որով վերացվել կամ փոփոխվել է դատավճիռը։
3. Եթե պատիժը կրելու համար դատապարտյալին փոխանցելուց հետո դատավճռի կայացման պետությունում դատավճիռը վերացվել է և նոր քննություն կամ դատական քննություն է նախատեսված, ապա այդ մասին որոշման պատճենը, քրեական գործի նյութերը և դատապարտյալի բացակայությամբ հնարավոր անհրաժեշտ դատավարական գործողությունների անցկացման արդյունքների վերաբերյալ մյուս նյութերը, քրեական գործով բոլոր նյութերը ռուսերեն թարգմանությամբ, ուղարկվում են դատավճռի կատարման պետությանը՝ այդ պետության օրենսդրությամբ քրեական հետապնդում իրականացնելու համար։
4. Արդարացնող հիմքերով լրացուցիչ քննության արդյունքներով քրեական գործը կարճելու կամ դատարանի կողմից արդարացնող դատավճիռ կայացնելու դեպքում անձին անհիմն կերպով քրեական պատասխանատվության ենթարկելու հետևանքով պատճառված վնասը հատուցվում է անհիմն դատավճիռ կայացրած պետության կողմից։
5. Եթե պատիժը կրելու համար դատապարտյալին փոխանցելուց հետո այն կայացնող պետության կողմից դատավճիռը փոփոխվել է, այդ որոշման պատճենը և մյուս անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվում են դատավճռի կատարման պետությանը։ Դատավճռի կատարման պետության դատարանը լուծում է այդպիսի որոշման կատարման հարցը սույն Պայմանագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով: