Հոդված 16. Տարանցիկ փոխադրումը
Հոդված 16. Տարանցիկ փոխադրումը
1. Պայմանավորվող կողմերից մեկն իր օրենսդրությանը համապատասխան կարող է բավարարել դատապարտված անձին իր տարածքով տարանցիկ փոխադրման մասին խնդրանքը, եթե մյուս Պայմանավորվող կողմը դիմում է նրան նման խնդրանքով, և եթե դիմած Պայմանավորվող կողմը երրորդ պետության հետ պայմանավորվել է այդ անձին նրա տարածքում կամ նրա տարածքից փոխանցելու մասին։ Ընդ որում, ապահովվում են դատապարտյալին պահակախմբի հսկողության տակ պահելու անհրաժեշտ պայմանները։
2. Դատապարտված անձի տարանցիկ փոխադրման հետ կապված ծախսերը հոգում է նման փոխադրման խնդրանքով դիմած Պայմանավորվող կողմը։