Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Դատապարտյալի փոխանցման մասին դիմումի վերաբերյալ որոշումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Դատապարտյալի փոխանցման մասին դիմումի վերաբերյալ որոշումը

1. Փոխանցման համաձայնության կամ մերժման մասին ստացված հարցման վերաբերյալ որոշումն ընդունվում է Պայմանավորվող կողմի կենտրոնական մարմնի կողմից` ոչ ուշ, քան սույն Պայմանագրի 8-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված փաստաթղթերն ստանալու օրվանից հետո մեկամսյա ժամկետում։ Ընդունված որոշման մասին գրավոր հայտնվում է այն անձին, ում վերաբերյալ հարցում է ուղարկվել, և փոխանցման մասին դիմում ներկայացրած անձին, եթե այդպիսին կա։

2. Դատապարտյալի փոխանցումը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։