Հոդված 7. Տեղեկատվություն տրամադրելը
Հոդված 7. Տեղեկատվություն տրամադրելը
Պայմանավորվող կողմերն ստանձնում են հետևյալ պարտավորությունները.
1) կենտրոնական մարմինների միջոցով միմյանց գրավոր տեղեկացնել մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին ազատազրկման դատապարտելու, ինչպես նաև նրանց գտնվելու վայրի մասին,
2) դատապարտյալներին, նրանց օրինական ներկայացուցիչներին կամ մերձավոր ազգականներին բացատրել և ապահովել իրական հնարավորություն՝ դիմելու Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմիններ՝ այն պետությանը փոխանցելու մասին, որի քաղաքացի է հանդիսանում դատապարտյալը։