Հոդված 8. Դատապարտյալի փոխանցման մասին հարցումը և անհրաժեշտ փաստաթղթերը
Հոդված 8. Դատապարտյալի փոխանցման մասին հարցումը և անհրաժեշտ փաստաթղթերը
1. Դատապարտյալի փոխանցման մասին հարցումը կենտրոնական մարմնի կողմից կազմվում է գրավոր, և դատավճռի կայացման պետության իրավասու մարմնի կողմից դրան կցվում են.
1) տեղեկություններ դատապարտյալի անձի մասին (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը),
2) դատապարտյալի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը,
3) քրեական օրենքի այն հոդվածների տեքստը, որոնց հիման վրա դատապարտվել է անձը,
4) դատապարտյալի կամ սույն Պայմանագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերում՝ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը՝ փոխանցմանը համաձայն լինելու մասին,
5) դատավճռի և վերադաս դատական մարմինների՝ գործով առկա որոշումների, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին փաստաթղթերի պատճենները,
6) պատժի կրած մասի և պատժի՝ հետագա կրման ենթակա մասի վերաբերյալ փաստաթուղթը,
7) լրացուցիչ պատժի կատարման մասին փաստաթուղթը, եթե այդպիսին նշանակվել է,
8) բժշկական եզրակացություն դատապարտյալի առողջական վիճակի մասին և տեղեկություններ նրա վարքագծի առանձնահատկությունների մասին,
9) տեղեկություններ նյութական վնասի առկայության և դրա հատուցման մասին,
10) այլ փաստաթղթերի պատճենները կարող են կցվել միայն իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ։
2. Թվարկված բոլոր փաստաթղթերը պետք է ստորագրված լինեն դրա համար լիազորված անձի կողմից և հավաստված պաշտոնական կնիքով։