Հոդված 9. Համաձայնության կամավորության երաշխիքը
Հոդված 9. Համաձայնության կամավորության երաշխիքը
1. Դատավճռի կայացման պետությունը ապահովում է, որ անձը, որը, սույն Պայմանագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան, համաձայնում է փոխանցմանը, դա անի կամավոր և ամբողջությամբ գիտակցելով նման համաձայնության իրավական հետևանքները։
2. Դատավճռի կայացման պետությունը դատավճռի կատարման պետությանը հնարավորություն է տալիս պաշտոնական անձի միջոցով ստուգել, որ դատապարտյալին փոխանցելու համաձայնությունը ստացվել է սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան։