Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Հանդերձանքի և ապահովման նյութերի ներկրումը և արտահանումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Հանդերձանքի և ապահովման նյութերի ներկրումը և արտահանումը

1. Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման դեպքում օգնություն ցուցաբերելու համար տրամադրող Կողմի պետության տարածքից արտահանվող և հարցում անող Կողմի պետության տարածք ներկրվող` խմբերի անդամների հանդերձանքի, ապահովման նյութերի և անձնական իրերի մաքսային ձևակերպումն իրականացվում է Կողմերի օրենսդրությանը համապատասխան, առաջնայնության կարգով, առանց հարկման և առանց որևէ տուրքի գանձման` իրավասու մարմինների կողմից տրված այն ծանուցագրերի հիման վրա, որոնցում նշվում է օգնություն ցուցաբերող խմբերի կազմը, ներկրվող կամ արտահանվող հանդերձանքի և ապահովման նյութերի ցանկը:

2. Հանդերձանքը և ապահովման նյութերը պետք է օգտագործվեն կամ տեղաբաշխվեն օգնություն ցուցաբերելու գործողությունների ժամանակ կամ դրանց ավարտից հետո պետք է արտահանվեն հարցում անող Կողմի պետության տարածքից:

3. Եթե, հատուկ հանգամանքներից ելնելով, հնարավոր կամ նպատակահարմար չէ հանդերձանքի և ապահովման նյութերի արտահանումը, ապա դրանք համաձայնեցված պայմաններով պետք է փոխանցվեն հարցում անող Կողմի իրավասու մարմիններին:

4. Տուժածներին շտապ բժշկական օգնության ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում հարցում անող Կողմի պետության տարածք կարող է ներկրվել անհրաժեշտ քանակությամբ բժշկական դեղամիջոցներ, որոնք պարունակում են թմրանյութեր` այդ նյութերի անվանացանկը, քանակությունը և օգտագործման վայրերը պարտադիր համաձայնեցնելով Կողմերից յուրաքանչյուրի` թմրանյութերի հսկողության համապատասխան պետական մարմինների հետ: Այդպիսի բժշկական դեղամիջոցները չեն փոխանցվում և օգտագործվում են որակյալ բժշկական անձնակազմի կողմից՝ հարցում անող Կողմի ներկայացուցիչների հսկողության ներքո:

5. Աշխատանքների ավարտից հետո թմրանյութեր պարունակող բժշկական դեղամիջոցների մնացորդը հարցում անող Կողմի մաքսային հսկողությամբ պետք է վերադարձվի համապատասխանորեն ձևակերպված փաստաթղթերի հիման վրա, որոնք հաստատում են դեղամիջոցների բնույթը և քանակը, իսկ տրամադրող Կողմի մաքսային մարմնին փոխանցվում է թմրանյութեր պարունակող դեղամիջոցների օգտագործման մասին արձանագրությունը` ստորագրված օգնություն ցուցաբերող խմբի ղեկավարի և բժշկի կողմից և հաստատված հարցում անող Կողմի իրավասու մարմնի ներկայացուցչի և մաքսային մարմնի ներկայացուցչի կողմից:

Թմրանյութեր պարունակող բժշկական դեղամիջոցների ներկրումը և արտահանումը իրականացվում է պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։