Հոդված 13. Վնասի փոխհատուցում
Հոդված 13. Վնասի փոխհատուցում
1. Հարցում անող Կողմը տրամադրող Կողմին պահանջներ չի ներկայացնում մարդկանց մահվան կամ խեղումներ ստանալու, սեփականության վնասման կամ կորստի, իր պետության տարածքում շրջակա միջավայրին հասցված վնասի համար և տրամադրող Կողմին վճարում է փոխհատուցում մարդկանց մահվան կամ խեղումներ ստանալու, ինչպես նաև սարքավորումներին կամ այլ սեփականությանը հասցված վնասի կամ կորստի համար, եթե նման վնասը հասցվել է սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրների կատարման ընթացքում:
2. Ընդ որում տրամադրող Կողմը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, ինքնուրույն ապահովում է իր` օգնության ցուցաբերմանը մասնակցած անձնակազմի ապահովագրումը: Ապահովագրության ձևակերպման համար ծախսերը ներառվում են օգնության ցուցաբերման ընդհանուր ծախսերի մեջ և փոխհատուցվում հարցում անող Կողմի կողմից՝ սույն Համաձայնագրի պայմանններով:
3. Եթե տրամադրող Կողմի օգնություն ցուցաբերող խմբի անդամը հարցում անող Կողմի պետության տարածքում սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրների կատարման ժամանակ վնաս հասցնի երրորդ անձի, ապա այդ վնասը կհատուցի հարցում անող Կողմը՝ համաձայն օրենսդրության այն դրույթների, որոնք կկիրառվեին սեփական ուժերով օգնություն ցուցաբերելիս վնաս հասցնելու դեպքում:
4. Եթե սույն հոդվածում նշված վնասը հասցվել է տրամադրող Կողմի օգնություն ցուցաբերող խմբի անդամի մեղքով, ապա հարցում անող Կողմը տրամադրող Կողմի հանդեպ ունի հետադարձ պահանջի /ռեգրես/ իրավունք` վճարված փոխհատուցման չափով: