Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Ծախսերի փոխհատուցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Ծախսերի փոխհատուցում

1. Հարցում անող Կողմը տրամադրող Կողմին հատուցում է օգնություն ցուցաբերելու ընթացքում վերջինիս կրած ծախսերը, եթե Կողմերը, հաշվի առնելով աղետի բնույթը և մասշտաբները, այլ պայմանավորվածություն չունեն:

2. Հարցում անող Կողմը կարող է ցանկացած պահի չեղյալ հայտարարել իր` օգնություն ցուցաբերելու վերաբերյալ խնդրանքը, բայց այդ դեպքում տրամադրող Կողմը իրավունք ունի ստանալ փոխհատուցումը իր կրած ծախսերի համար:

3. Եթե Կողմերը այլ պայմանավորվածություն չունեն, ապա հարցում անող Կողմը տրամադրող Կողմի պահանջից հետո անհապաղ հատուցում է վերջինիս կրած բոլոր ծախսերը:

4. Օգնության ցուցաբերման աշխատանքների ավարտից հետո տրամադրող Կողմի իրավասու մարմինը հարցում անող Կողմի իրավասու մարմնին ուղարկում է գրավոր զեկուցագիր կատարված աշխատանքների մասին:

5. Հարցում անող Կողմի իրավասու մարմինն ուղարկում է տրամադրող Կողմի իրավասու մարմնին ամփոփիչ զեկուցագիր կատարվածի մասին, որը ներառում է արտակարգ իրավիճակի բնութագիրը, տեղեկություններ ստացված օգնության տեսակի ու ծավալի և կատարված աշխատանքների արդյունքների մասին:

6. Իրավասու մարմինները տեղեկացնում են իրենց Կողմերին ցուցաբերված և ստացված օգնության ծավալների և կատարված աշխատանքների արդյունքների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։