Հոդված 3. Համագործակցության ձևերը
Հոդված 3. Համագործակցության ձևերը
Կողմերը իրավահավասարության և փոխադարձ օգնության սկզբունքների հիման վրա, իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, իրականացնում են համագործակցություն` հետևյալ ուղղություններով.
1. արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման միջոցների համատեղ համակարգի մշակում.
2. իրենց պետությունների տարածքներում տեղի ունեցած արտակարգ իրավիճակների ժամանակ փոխադարձ օգնության մասին Կողմերի հարցումների և առաջարկությունների վերաբերյալ տեղեկության օպերատիվ փոխանակման կազմակերպում.
3. տեղի ունեցած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործում փոխադարձ օգնության ցուցաբերում.
4. վտանգավոր տեխնածին և էկոլոգիական գործընթացների, ինչպես նաև բնական երևույթների մոնիտորինգի կազմակերպում և իրականացում.
5. արտակարգ իրավիճակների կանխատեսում և դրանց հետևանքների գնահատում.
6. տեղեկության և տեխնոլոգիաների փոխանակում.
7. մասնագետների և գիտնականների փոխանակում.
8. համատեղ կոնֆերանսների, սեմինարների և աշխատանքային խորհրդակցությունների կազմակերպում.
9. հետազոտական նախագծերի համատեղ պլանավորում, մշակում ու իրականացում և դրանց ցուցադրում.
10. շրջակա միջավայրի և բնակչության առողջության համար ռիսկի գնահատում` կապված արտակարագ իրավիճակների արդյունքում հնարավոր աղտոտվածությունների հետ.
11. Շրջակա միջավայրի վրա արտակարգ իրավիճակների անդրսահմանային ազդեցության գնահատում.
12. հրապարակումների, զեկույցների և թեմատիկ ուսումնասիրությունների պատրաստում.
13. Կողմերի իրավասու մարմինների միջև կապի ապահովում.
14. կադրերի պատրաստում.
15. արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացման հետ կապված ցանկացած այլ գործունեություն, որը կարող է համաձայնեցվել Կողմերի իրավասու մարմինների կողմից: