Հոդված 18. Վերջնական դրույթներ
Հոդված 18. Վերջնական դրույթներ
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցագրի օրվանից:
Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է Կողմերից մեկի՝ Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին մյուս Կողմի ծանուցագիրն ստանալու օրվանից վեց ամիս հետո:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում Համաձայնագրի դրույթներով նախատեսված գործունեության իրականացման և նման գործունեության հետ կապված` Կողմերի իրավունքների և պարտավորությունների վրա, եթե նման գործունեությունը չի ավարտվել և շարունակվում է Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու պահին:
Կատարված է Կիև քաղաքում 2001 թվականի մարտի 1-ին` երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի հոկտեմբերի 28-ից: