Հոդված 11. Օդանավերի օգտագործումը
Հոդված 11. Օդանավերի օգտագործումը
1. Յուրաքանչյուր Կողմ թույլատվություն է տալիս օգնություն ցուցաբերելու համար ուղարկված օդանավերին՝ իրականացնելու թռիչքներ դեպի իր պետության տարածքի համապատասխան կետեր:
2. Օգնության ցուցաբերելու համար օդանավերի օգտագործման որոշման մասին անհապաղ տեղեկացվում են հարցում անող Կողմի համապատասխան մարմինները, նշվում են օդանավերի չվերթը, տեսակը և գրանցման համարները, անձնակազմի և ուղևորների քանակը, բեռների բնույթը, թռիչքի և վայրէջքի վայրը և ժամանակը:
3. Թռիչքները պետք է իրականացվեն յուրաքանչյուր Կողմի հաստատած` իր պետության տարածքի վրայով օդանավերի թռիչքների ժամանակ օդանավերի շահագործումն ու օդագնացությունը կարգավորող կանոններով և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ԻԿԱՕ/ հաստատած կարգով:
4. Ընդ որում տրամադրող Կողմի օդանավերը ազատվում են հարցում անող Կողմի տարածքի վրայով թռչելու, ինչպես նաև ռադիոօդանավագնացային ուղեկցման, օդանավակայանում, վայրէջքի, կանգառի և այդտեղից թռիչքի համար նախատեսված վճարումներից:
Վառելիքով լիցքավորման վճարման և այլ ծախսային նյութերով ապահովման, ինչպես նաև տեխնիկական սպասարկման, ինչպես նաև կարգը Կողմերը կորոշեն յուրաքանչյուր առանձին դեպքում: