Հոդված 2. Իրավասու մարմինները
Հոդված 2. Իրավասու մարմինները
1. Սույն Համաձայնագրի դրույթների կատարման նպատակով Կողմերը նշանակում են իրավասու մարմիններ.
հայկական Կողմի համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը,
ուկրաինական Կողմի համար՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների և Չերնոբիլյան աղետի հետևանքներից բնակչության պաշտպանության հարցերով նախարարությունը:
2. Կողմերից յուրաքանչյուրը գրավոր ձևով անհապաղ կտեղեկացնի մյուս Կողմին` իր իրավասու մարմնին` նրա վրա դրված պարտականությունների կատարման լիազորություններից զրկելու մասին և սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան տեղեկացնելու օրվանից վաթսուն օր հետո, մյուս Կողմին գրավոր կհաղորդի իրավասու մարմնի իրավահաջորդի մասին: