Հոդված 5. Համատեղ հանձնաժողով
Հոդված 5. Համատեղ հանձնաժողով
Սույն Համաձայնագրի իրագործման համար Կողմերի իրավասու մարմինները ստեղծում են արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության հարցերով Համատեղ հանձնաժողով այսուհետ` Համատեղ հանձնաժողով:
Համատեղ հանձնաժողովը իր նիստերը անցկացնում է հաջորդաբար Ուկրաինայում և Հայաստանի Հանրապետությունում, որպես կանոն, տարին մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` Կողմերի իրավասու մարմինների համաձայնեցմամբ: