Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Օգնության ցուցաբերումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օգնության ցուցաբերումը

1. Սույն Համաձայնագրի իրագործման ուղղությամբ ամբողջ գործունեությունը կատարվում է Կողմերի պետությունների օրենսդրությանը և նրանցից յուրաքանչյուրի միջոցների (որոնք անհրաժեշտ են արտակարգ իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման համար) առկայությանը համապատասխան:

2. Օգնություն ցուցաբերելու մասին հարցումներն իրականացնող մարմինները Կողմերն են:

3. Օգնության ցուցաբերումը կատարվում է հարցման հիման վրա, որում հարցում անող Կողմը տեղեկություն է տրամադրում ստեղծված իրավիճակի մասին, նշում է պահանջվող օգնության տեսակը և ծավալը:

4. Տրամադրող Կողմը սեղմ ժամկետում որոշում է կայացնում հարցում անող Կողմի դիմումի վերաբերյալ և տեղեկացնում է նրան օգնության տրամադրման հնարավորության, ծավալի և պայմանների մասին:

5. Աղետի գոտում վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ կատարող բոլոր ուժերի գործողությունների ղեկավարումը իրականացնում է հարցում անող Կողմի իրավասու մարմինը, իսկ այն աղետի գոտում, որն իր մեջ ընդգրկում է երկու պետությունների տարածքները վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների ղեկավարումը համատեղ իրականացնում են երկու Կողմերի իրավասու մարմինները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։