Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Օգնության տեսակները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Օգնության տեսակները

1. Արտակակարգ իրավիճակներ ծագելու դեպքում հարցում անող Կողմի պաշտոնական դիմումից հետո օգնությունը ցուցաբերվում է արտակարգ իրավիճակների գոտի օգնություն ցուցաբերող խմբեր անհապաղ ուղարկելով՝ մարդկանց, նյութական արժեքների փրկության և շրջակա միջավայրի պահպանության համար:

2. Հարցում անող Կողմը տեղեկացնում է տրամադրող Կողմի օգնություն ցուցաբերող խմբերի ղեկավարներին արտակարգ իրավիճակի գոտում և աշխատանքների կոնկրետ տեղամասերում ստեղծված վիճակի մասին և, անհրաժեշտության դեպքում, ապահովում է այդ խնբերին թարգմանիչներով և վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների ընդհանուր ղեկավարում իրականացնող շտաբի հետ կապի միջոցներով, ինչպես նաև օգնություն ցուցաբերող խմբերին տրամադրում է պաշտպանություն, անվճար բժշկական սպասարկում և իրականացնում է նրանց գործողությունների համակարգումը:

3. Օգնություն ցուցաբերող խմբերի նյութատեխնիկական ապահովումը պետք է բավարարի տեղում 72 ժամ ինքնուրույն գործողություններ իրականացնելու համար: Այդ խմբերին նրանց հետագա գործունեության համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ` տեղակայումը, սնունդը և բժշկական օգնությունը ապահովում է հարցում անող Կողմը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։