Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Օգնություն ցուցաբերող խմբերի պետական սահմանն անցնելու պայմանները և նրանց գտնվելու ռեժիմը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Օգնություն ցուցաբերող խմբերի պետական սահմանն անցնելու պայմանները և նրանց գտնվելու ռեժիմը

1. Հարցում անող Կողմը պարտավորվում է կազմակերպել տրամադրող Կողմի օգնություն ցուցաբերող խմբերի տարանցման պետության պետական սահմանն անցնելը:

2. Հարցում անող պետության տարածքում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում տրամադրող Կողմի օգնություն ցուցաբերող խմբերի անդամների վրա տարածվում է հարցում անող Կողմի պետության օրենսդրության գործողությունը:

3. Հարցում անող պետության տարածքում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում օգնություն ցուցաբերող խմբերի կազմում ընդգրկված զինանձնակազմի վրա տարածվում է տրամադրող Կողմի պետության այն օրենսդրության գործողությունը, որով կարգավորվում է զինծառայողի կարգավիճակը:

4. Շնավարժ խմբերի սահմանն անցնելու և գտնվելու կարգը սահմանվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` հարցում անող Կողմի օրենսդրությանը համապատասխան:

5. Օգնություն ցուցաբերող խմբերի անդամների կողմից պետական սահմանի անցումը իրականացվում է պետական սահմանի անցման կետերում խմբի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում` իրավասու մարմինների լիազորված անձանց կողմից ստորագրված ցուցակների հիման վրա:

Ժամկետային ծառայության զինծառայողների կողմից պետական սահմանի անցումը իրականացվում է նրանց անձը հաստատող փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ըստ օգնություն ցուցաբերող խմբերի ղեկավարների անձնագրերին կցված ցուցակների, որոնք ստորագրվում են զորամասերի հրամանատարների կողմից և ամրագրվում են զինանշանային կնիքներով:

6. Օգնություն ցուցաբերող խմբերի, նրանց հանդերձանքի և ապահովման նյութերի տեղափոխումը կարող է իրականացվել ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային կամ օդային տրանսպորտի միջոցներով:

Օգնություն ցուցաբերելու համար նշված տրանսպորտի նշված միջոցների օգտագործման կարգը սահմանվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից՝ գործադիր իշխանության համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։