Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության տարածքներում մշտապես բնակվող և մյուս Կողմի պետության տարածքում ժամանակավորապես իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնող այլ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա.
- վարձակալի մոտ աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) հիման վրա (այսուհետ` աշխատողներ),
- երկու պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված կոնտրակտի շրջանակներում (այսուհետ՝ նպատակային վարձու աշխատողներ):