Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Բարձր պայմանավորվող կողմերը, կարևոր նշանակություն տալով երկու պետությունների տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը, կփոխգործակցեն անցկացվող տնտեսական բարեփոխումների իրականացման գործում, կնպաստեն երկու պետությունների միջև փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը:

Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց համար բարենպաստ տնտեսական, ֆինանսական և իրավական պայմաններ կապահովեն ձեռնարկատիրական ու տնտեսական այլ գործունեության նպատակով, ներառյալ փոխադարձ կապիտալ ներդրումների խթանումն ու պաշտպանությունը:

Բարձր պայմանավորվող կողմերը փոխշահավետության հիման վրա կնպաստեն տնտեսավարող սուբյեկտների միջև արտադրական կոոպերացիայի զարգացմանը նախ և առաջ ժամանակակից գիտատար արտադրանքի մշակման և արտադրության դեպքում, այդ թվում՝ համագործակցության միջպետական և միջճյուղային համալիր ծրագրերի ձևավորման ճանապարհով:

Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ձեռնպահ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են տնտեսական վնաս հասցնել մյուս Բարձր պայմանավորվող կողմին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։