Հոդված 6
Հոդված 6
Բարձր պայմանավորվող կողմերից մեկի՝ մյուս Բարձր պայմանավորվող կողմի տարածքում բնակվող քաղաքացիների իրավական կարգավիճակը կապահովվի նրա պետության քաղաքացիներին հավասար՝ բնակության վայրի պետության օրենսդրությանը և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:
Բարձր պայմանավորվող կողմերը, իրենց ազգային իրավունքի նորմերին և Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, կհամագործակցեն միմյանց տարածքներում բնակվող իրենց քաղաքացիների իրավունքներն իրականացնելու, նրանց օգնություն և աջակցություն ցուցաբերելու հարցերում և անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն իրենց տարածքներում բնակվող քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ փոխադարձ այցելությունների առավել բարենպաստ ռեժիմ ստեղծելու համար: