Հոդված 15
Հոդված 15
Բարձր պայմանավորվող կողմերը սերտ համագործակցություն կիրականացնեն շրջակա միջավայրի պաշտպանության ու բարելավման, անդրսահմանային աղտոտումների կանխման, արդյունավետ և ռեսուրսները խնայող բնօգտագործման, էկոլոգիապես մաքուր արտադրությունների ոլորտի ընդլայնման, բարձրարդյունավետ բնապահպանական ու բնավերականգնողական միջոցառումների իրականացման բնագավառներում:
Բարձր պայմանավորվող կողմերը, հաշվի առնելով իրենց հնարավորությունները, այդ բնագավառներում կհամագործակցեն տարածաշրջանային և գլոբալ, այդ թվում՝ պետական և հասարակական մակարդակներով՝ էկոլոգիական անվտանգության և իրազեկման միջազգային համընդգրկուն համակարգի ստեղծման նպատակով:
Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն կցուցաբերեն բնական և տեխնոգեն բնույթի արտակարգ իրավիճակների ծագման դեպքում: