Հոդված 17
Հոդված 17
Բարձր պայմանավորվող կողմերը կհամագործակցեն իրավախախտումների, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության, կաշառակերության, միջազգային ահաբեկչության, ապօրինի ֆինանսական գործառնությունների, թմրանյութերի անօրինական շրջանառության, հոգեներգործող, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերի, զենքի և զինամթերքի, տրանսպորտի բոլոր տեսակների երթևեկության անվտանգության դեմ ուղղված գործողությունների, մաքսանենգության, մշակութային արժեքների ապօրինի արտահանման դեմ պայքարի միջոցառումներում:
Բարձր պայմանավորվող կողմերը կիրականացնեն այդ բնագավառներում ունեցած փորձի և օպերատիվ տեղեկությունների փոխանակում, կանցկացնեն դրա հետ կապված համատեղ միջոցառումներ միջազգային համագործակցության շրջանակներում: