Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին, ինչպես նաև նոր Եվրոպայի համար Փարիզի խարտիային և Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության մյուս փաստաթղթերին համապատասխան, հաստատում է, որ իր տարածքում մշտապես բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների հարգումը հանդիսանում է խաղաղության, կայունության և ժողովրդավարության էական գործոն:

Բարձր պայմանավորվող կողմերը երաշխավորում են Հայաստանի Հանրապետությունում բելառուս ազգային փոքրամասնությանը և Բելառուսի Հանրապետությունում հայ ազգային փոքրամասնությանը պատկանող անձանց իրավունքը՝ անհատապես կամ կոլեկտիվ ազատորեն արտահայտելու, պահպանելու և զարգացնելու իրենց էթնիկական, մշակութային կամ լեզվական ինքնատիպությունը՝ չենթարկվելով բռնաձուլման որևէ փորձի:

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են իրենց տարածքներում ձեռնարկել համապատասխան միջոցներ ազգային փոքրամասնությունների նկատմամբ ազգային, ռասայական, էթնիկական, մշակութային կամ կրոնական անհանդուրժողականության, թշնամության, ատելության կամ խտրականության վրա հիմնված ցանկացած գործողությունների կանխման և խափանման համար, ներառյալ օրենսդրական ակտերի ընդունումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։