Հոդված 12
Հոդված 12
Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը առանձին միջազգային պայմանագրերով սահմանվող պայմաններով կնպաստի մյուս Բարձր պայմանավորվող կողմի տարանցիկ գործողությունների իրականացմանը իր տարածքում գտնվող գետային նավահանգիստների և օդանավակայնների, երկաթուղային և ավտոմոբիլային ցանցի և գլխավոր խողովակաշարերի միջոցով:
Բարձր պայմանավորվող կողմերի տարածքներով ուղևորների և բեռների տարանցում իրականացնելու պայմաններն ու կարգը սահմանվում են առանձին միջազգային պայմանագրերով՝ ազգային օրենսդրությանը, ինչպես նաև միջազգային նորմերին ու կանոններին համապատասխան: