Հոդված 13
Հոդված 13
Բարձր պայմանավորվող կողմերը կզարգացնեն համագործակցությունը կրթության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում՝ խրախուսելով ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կենտրոնների միջև ուղղակի կապերը, համատեղ ծրագրերի ու մշակումների իրականացումը հատկապես առաջավոր տեխնոլոգիաների բնագավառում: Բարձր պայմանավորվող կողմերը կփոխգործակցեն գիտական ու գիտամանկավարժական կադրերի պատրաստման բնագավառում, ինչպես նաև կխրախուսեն գիտնականների, դասախոսների, փորձնակների, ասպիրանտների և ուսանողների փոխանակումները:
Բարձր պայմանավորվող կողմերը փոխադարձաբար ճանաչում են կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերը առանձին միջազգային պայմանագրերով սահմանվող կարգով:
Բարձր պայմանավորվող կողմերը կիրականացնեն գիտատեխնիկական տեղեկատվության լայն փոխանակում, ինչպես նաև կհամագործակցեն մտավոր սեփականության իրավունքների պահպանման բնագավառում՝ հաշվի առնելով իրենց ազգային օրենսդրությունները և միջազգային պարտավորությունները: