Հոդված 14
Հոդված 14
Բարձր պայմանավորվող կողմերը համակողմանիորեն կնպաստեն մշակույթի, զբոսաշրջության ու սպորտի տարբեր բնագավառներում համագործակցության հետագա զարգացմանը, կնպաստեն համատեղ մշակութային միջոցառումների իրականացմանը, բոլոր մակարդակներում ստեղծագործական միությունների և կոլեկտիվների, մշակույթի հաստատությունների, գրականության և արվեստի գործիչների միջև ուղղակի շփումների ամրապնդմանն ու ընդլայնմանը, այդ թվում՝ այդ բնագավառներում կադրերի պատրաստմանը:
Բարձր պայմանավորվող կողմերը պետական աջակցություն կցուցաբերեն Բելառուսի Հանրապետությունում բնակվող հայերի ազգային-մշակութային ինքնատիպության պահպանմանն ու զարգացմանը և Հայաստանի Հանրապետությունում բնակվող բելառուսների, մասնավորապես՝ հասարակական, ազգային-մշակութային միավորումներին՝ մշակութային-լուսավորչական, հրատարակչական գործունեությունում, մայրենի լեզվի ուսուցմանը, գեղարվեստական կոլեկտիվների փոխանակմանը: