Հոդված 13. Թռիչքների ժամանակացույցի հաստատում
Հոդված 13. Թռիչքների ժամանակացույցի հաստատում
1. Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունները շահագործումը սկսելուց առնվազն երեսուն (30) օր առաջ մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը կներկայացնեն իրենց փոխադրումների ծրագրերը: Ծրագիրը իր մեջ կներառի, մասնավորապես, չվացուցակներ, հաղորդակցությունների հաճախականությունը և օգտագործվող օդանավերի տեսակները:
2. Փոխադրումների հաստատված ծրագրում հետագայում կատարված ցանկացած փոփոխություն պետք է նույնպես ներկայացվի հաստատման: