Անցնել բովանդակությանը

Հոդված 21. Ուժի մեջ մտնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Ուժի մեջ մտնելը

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերը հայտագրերի փոխանակմամբ միմյանց ծանուցեն համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար իրենց սահմանադրական պահանջների կատարման մասին:

Ի վկայություն վերոնշյալի, ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Ստոկհոլմ քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 25-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, դանիերեն և անգլերեն: Բոլոր տեքստերը հավասարազոր են:

Մեկնաբանման ընթացքում որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Հավելված

1. ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված ավիաընկերությունների կողմից երկու ուղղություններով շահագործվող երթուղիներ.

Սյունակ 1 Սյունակ 2

վայրեր

Հայաստանում վայրեր

Դանիայում

բ) Դանիայի Թագավորության կառավարության կողմից նշանակված ավիաընկերությունների կողմից երկու ուղղություններով շահագործվող երթուղիներ.

Սյունակ 1 Սյունակ 2

վայրեր

Դանիայում վայրեր

Հայաստանում

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կողմից նշանակված ավիաընկերությունը անարգել փոխադրումներ կարող է կատարել միջանկյալ վայրերով և/կամ այդ վայրերից դուրս՝ պայմանով, որ այդ վայրերի և մյուս Պայմանավորվող կողմի տարածքի միջև փոխադրումները իրականացվեն ոչ առևտրային նպատակներով:

3. Հինգերորդ ազատության իրավունքների իրականացումը պետք է համաձայնեցված լինի Պայմանավորվող կողմերի իրավասու ավիացիոն իշխանությունների միջև:

4. Համաձայնեցված երթուղիների շահագործման կամ այդ երթուղիներով փոխադրումներ կատարելու համար մի Պայմանավորվող կողմի որևէ նշանակված ավիաընկերություն կարող է մարկետինգային համատեղ համաձայնության գալ, ինչպես, օրինակ, նստատեղերի հատկացման և կոդերի բաշխման համաձայնություններն են.

ա) յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների հետ,

բ) երրորդ կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների հետ: Եթե այդ երրորդ կողմը չի թույլատրում կամ արտոնում դեպի իր տարածք, այդ տարածքից և այդ տարածքի վրայով հաղորդակցությունների վերաբերյալ ծրագրերի իրականացումը մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերությունների և այլ ավիաընկերությունների միջև, ապա Պայմանավորվող կողմերը իրավունք ունեն չընդունելու այդ ծրագրերը:

Այնուամենայնիվ, վերոհիշյալ դրույթները ենթարկվում են այն պայմաններին, որ նման ծրագրերի մեջ ընդգրկված բոլոր ավիաընկերությունները պահպանում են երթուղիների վերաբերյալ համապատասխան իրավունքները և կատարում են հաճախորդներին տեղեկատվության ապահովման և փաստաթղթերի ներկայացման ընթացակարգերի կատարման հետ կապված նման ծրագրերի համար կիրառելի պահանջները:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հոկտեմբերի 3-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։