Հոդված 16. Խորհրդակցություններ
Հոդված 16. Խորհրդակցություններ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է պահանջել խորհրդակցություններ՝ կապված սույն Համաձայնագրի կատարման, մեկնաբանման, Համաձայնագրում փոփոխություններ կատարելու կամ վերջինիս դրույթների կիրառումն ապահովելու հետ: Ավիացիոն իշխանությունների միջև կայանալիք նման խորհրդակցությունները պետք է սկսվեն մյուս Պայմանավորվող կողմից գրավոր դիմումը ստանալուց հետո վաթսուն (60) օրվա ընթացքում, եթե Պայմանավորվող Կողմերի միջև այլ համաձայնություն չկա: