Հոդված 3. Ավիաընկերությունների նշանակում և լիազորում
Հոդված 3. Ավիաընկերությունների նշանակում և լիազորում
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա մյուս Պայմանավորվող կողմին գրավոր կերպով տեղեկացնել մեկ կամ ավելի ավիաընկերությունների նշանակման մասին /որոնց նպատակը պետք է լինի Հավելվածում սահմանված երթուղիներով օդային հաղորդակցություններ իրականացնելը/, ինչպես նաև չեղյալ համարել այդ նշանակումները կամ դրանցում փոփոխություններ կատարել:
2. Տեղեկանալով այդ նշանակման մասին՝ մյուս Պայմանավորվող կողմը պետք է, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթներին համաձայն, նշանակված ավիաընկերությանը անհապաղ տրամադրի համապատասխան շահագործման լիազորություն:
3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունից պահանջել, որ վերջինս, համաձայն Կոնվենցիայի դրույթների, ապահովի այն օրենքներով և կանոններով նախատեսված պայմանների կատարումը, որոնք սովորաբար և խելամտորեն ուղղված են այդ իշխանությունների կողմից միջազգային օդային հաղորդակցությունների իրականացմանը:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա ամեն դեպքում մերժելու սույն հոդվածի 2-րդ կետում նշված շահագործման լիազորության տրամադրումը կամ առաջադրելու այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ են նշանակված ավիաընկերության կողմից 2 հոդվածում սահմանված իրավունքները իրականացնելու համար, երբ նա համոզված չէ, որ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում այդ ավիաընկերության նկատմամբ իրականացվում է արդյունավետ վերահսկողություն, երբ այդ ավիաընկերությունը նշված տարածքում է կազմավորվել և կարևոր դեր է կատարում:
5. Այս կարգով նշանակված և լիազորված ավիաընկերությունը կարող է սկսել օդային հաղորդակցությունների շահագործումը Հավելվածում սահմանված երթուղիներով՝ սույն Համաձայնագրի կիրառելի դրույթները կատարելու պայմանով: