Հոդված 2. Փոխադրման իրավունքներ
Հոդված 2. Փոխադրման իրավունքներ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող Կողմ մյուս Պայմանավորվող կողմին այդ Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունների կողմից միջազգային օդային հաղորդակցությունների իրականացման համար տրամադրում է հետևյալ իրավունքները.
ա) իր տարածքի վրայով առանց վայրէջքի թռիչք կատարել,
բ) իր տարածքում ոչ առևտրային նպատակներով կանգառել,
գ) կանգառել վերոհիշյալ տարածքի այն կետերում, որոնք նշված են սույն Համաձայնագրի Հավելվածում՝ նպատակ ունենալով ուղևորների, բեռների և փոստի (առանձին կամ համակցված) փոխադրումներ իրականացնելիս օդանավ վերցնել և օդանավից իջեցնել ուղևորներ, բեռներ և փոստ:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դրույթներին համաձայն՝ մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունը իրավունք չունի մյուս Պայմանավորվող կողմի տարածքի մի կետից մյուսը ուղևորներ, բեռներ և փոստ տեղափոխել վճարով կամ վարձակալմամբ:
3. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի այլ ավիաընկերությունները (ոչ նրանք, որոնք նշված են 3-րդ հոդվածում) նույնպես կօգտվեն սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում սահմանված իրավունքներից: