Հոդված 1
Հոդված 1
Պայմանավորվող պետությունների միջև հանձնման նպատակով հետևյալ հանցագործությունները չեն կարող համարվել քաղաքական հանցագործություններ, քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործություններ կամ քաղաքական դրդապատճառներով հանցագործություններ.
ա/ «Օդանավերի բռնազավթման արգելման մասին» 1970թ. դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները,
բ/ «Քաղաքացիական ավիացիայի դեմ ապօրինի գործողությունների արգելման մասին» 1971թ. սեպտեմբերի 23-ին ստորագրված կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները,
գ/ լուրջ հանցագործություն, այդ թվում` հարձակում միջազգայնորեն պաշտպանվող անձանց, ներառյալ` դիվանագիտական գործակալների կյանքի, ֆիզիկական առողջության կամ ազատության վրա,
դ/ առևանգումը, պատանդ վերցնելը կամ լուրջ ապօրինի կալանավորում ներառող հանցագործությունը,
ե/ հանցագործություն ռումբի, պայթուցիկի, հրթիռի, ավտոմատ հրազենի կամ ռումբային ծանրոցի օգտագործմամբ, եթե այդ օգտագործումը վտանգ է պարունակում անձանց համար,
զ/ վերոհիշյալ հանցագործությունները կատարելու փորձը կամ դրանք կատարելու փորձ կատարող անձի հետ հանցակցելու փորձը: