Հոդված 2
Հոդված 2
1. Պայմանավորվող պետությունների միջև հանձնման նպատակով Պայմանավորվող պետությունը կարող է որոշել որպես քաղաքական հանցագործություններ, քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործություններ կամ քաղաքական դրդապատճառներով հանցագործություններ չհամարել բռնությամբ կատարված լուրջ հանցագործությունն ընդդեմ անձի կյանքի, ֆիզիկական առողջության կամ ազատության, բացառությամբ վերոհիշյալ 1-ին հոդվածով նախատեսվածների:
2. Նույնը վերաբերում է գույքի դեմ կատարված լուրջ հանցագործություններին, բացառությամբ 1-ին հոդվածով նախատեսվածների, եթե հանցագործությունը հավաքական վտանգ է առաջացրել անձանց համար:
3. Նույնը վերաբերում է վերոհիշյալ հանցագործությունները կատարելու փորձին կամ դրանք կատարելու փորձ կատարող անձի հետ հանցակցելու փորձին: