Հոդված 13
Հոդված 13
1. Ստորագրելու կամ վավերացման, ընդունման կամ հաստատելու մասին ակտ ներկայացնելու պահին ցանկացած Պետություն կարող է հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում հրաժարվելու 1-ին հոդվածով նախատեսված հանցագործության կապակցությամբ հանձնում կատարելուց, եթե հանցագործությունը համարում է քաղաքական բնույթի հանցագործություն, քաղաքական բնույթի հանցագործությանն առնչվող հանցագործություն կամ քաղաքական դրդապատճառներով դրդված հանցագործություն` պայմանով, որ պարտավորություն է ստանձնում հանցագործության բնույթը գնահատելիս լրջորեն դիտարկել հանցագործության առանձնապես լուրջ մասերը, այդ թվում, որ`
ա/ հանցագործությունն առաջացրել է հավաքական վտանգ անձանց կյանքի, ֆիզիկական առողջության և ազատության համար, կամ
բ/ ազդել է իր դրդապատճառների հետ որևէ կապ չունեցող անձանց վրա, կամ
գ/ հանցագործությունը կատարելիս օգտագործվել են դաժան կամ բռնի միջոցներ:
2. Ցանկացած Պետություն կարող է մասամբ կամ ամբողջությամբ չեղյալ հայտարարել նախորդ կետի համաձայն կատարված վերապահումը կամ հայտարարությունը` նոր հայտարարություն ուղղելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին. այն ուժի մեջ է մտնում վերջինիս ստանալու պահից:
3. Պետությունը, որը վերապահում է կատարել սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, չի կարող պահանջել, որ Կոնվենցիայի Կողմ որևէ այլ Պետություն հետևի Կոնվենցիայի 1-ին հոդվածին, սակայն կարող է պայմանական կամ մասնակի վերապահման դեպքում պահանջել, որ մյուս Պետությունը կիրառի խնդրո առարկա դրույթն այն մասով, ինչ պահանջող Պետությունն է տվյալ դրույթն ընդունել: