Հոդված 12
Հոդված 12
1. Ստորագրելու կամ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին ակտն ավանդապահին ներկայացնելու պահին ցանկացած Պետություն կարող է մատնանշել այն տարածքը կամ տարածքները, որի/որոնց նկատմամբ գործելու է Կոնվենցիան:
2. Վավերացման, ընդունման կամ հաստատելու մասին ակտ ներկայացնելու պահին կամ դրանից հետո ցանկացած Պետություն կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղվող հայտարարությամբ սույն Կոնվենցիայի գործողությունը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի կամ տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների պատասխանատուն ինքն է, և որոնց անունից ինքը իրավասու է հանձնառություններ վերցնել:
3. Նախորդ դրույթի համաձայն տրվող հայտարարությունը կարելի է այդ հայտարարության մեջ նշվող տարածքի առնչությամբ չեղյալ հայտարարել` այդ մասին ծանուցում հղելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում անմիջապես կամ ծանուցման մեջ նշված ժամկետում: