Հոդված 11
Հոդված 11
1. Սույն Կոնվենցիան բաց կլինի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն պետք է նաև վավերացվի, ընդունվի կամ հաստատվի: Վավերացման, ընդունման կամ հաստատման ակտերը պետք է ներկայացվեն ավանդապահին` Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն վավերացնելու, ընդունելու կամ հաստատելու մասին երրորդ ակտը ավանդապահին ներկայացնելուց երեք ամիս հետո:
3. Հետագայում վավերացնող, ընդունող կամ հաստատող ստորագրող կողմ հանդիսացող Պետությունների նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման ակտը ավանդապահին ներկայացնելուց երեք ամիս հետո: