Հոդված 10
Հոդված 10
1. Սույն Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ Պայմանավորվող պետությունների միջև ցանկացած վեճ, որը չի կարգավորվում 9-րդ հոդվածի 2-րդ կետի շրջանակներում, պետք է ներկայացվի արբիտրաժին: Յուրաքանչյուր Կողմ կարող է նշանակել մեկական դատավոր, և նշանակված երկու դատավորները միասին նշանակում են երրորդ դատավորին: Եթե արբիտրաժի դիմումն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում Կողմերից որևէ մեկն իր դատավորին չի նշանակում, ապա վերջինս նշանակվում է մյուս Պետության դիմումի հիման վրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի կողմից: Եթե վերջինս վեճի մասնակից Կողմերից որևէ մեկի քաղաքացին է, ապա այս պարտականությունը կատարում է Դատարանի փոխնախագահը կամ, եթե փոխնախագահը վեճի մասնակից Կողմերից որևէ մեկի քաղաքացին է, Դատարանի առավել ավագ դատավորը, որը վեճի մասնակից Կողմերի քաղաքացի չէ: Նույն ընթացակարգը կիրառվում է այն դեպքում, երբ երկու դատավորները համաձայնության չեն գալիս երրորդ դատավորի ընտրության հարցում:
2. Արբիտրաժային դատարանը սահմանում է իր ընթացակարգը: Արբիտրաժային դատարանի որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ և ունեն վերջնական բնույթ: