Հոդված 16
Հոդված 16
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պարտավոր է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ծանուցել.
ա/ ստորագրող կողմերի մասին,
բ/ Կոնվենցիայի վավերացման, ընդունման կամ հաստատման ակտ ստանալու մասին,
գ/ սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա մասին,
դ/ 12-րդ հոդվածի համաձայն ստացված հայտարարությունների և ծանուցումների մասին,
ե/ 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն կատարված վերապահումների մասին,
զ/ 13-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն կատարված վերապահումը հանելու մասին,
է/ 14-րդ հոդվածի համաձայն ստացված ծանուցումների և հրաժարումն ուժի մեջ մտնելու տարեթվի մասին,
ը/ 15-րդ հոդվածի համաձայն Կոնվենցիայի գործողությունը որևէ Պետության նկատմամբ դադարելու մասին:
Ի վկայություն վերոհիշյալի` ներքոստորագրյալները, համապատասխան ձևով լիազորված լինելով, ստորագրել են սույն Կոնվենցիան:
Կատարված է Ստրասբուրգ քաղաքում 1977թ. հունվարի 27-ին` անգլերեն և ֆրանսերեն երկու հավասարազոր տեքստերով, մեկ օրինակով, որոնք ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը վավերացված պատճենները կփոխանցի Կոնվենցիան ստորագրած բոլոր պետություններին:
*Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի հունիսի 24-ից: