Հոդված 6
Հոդված 6
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն պետք է ձեռնարկի այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ կլինեն տվյալ Պայմանավորվող պետության ենթադատությունը 1-ին հոդվածում թվարկված հանցագործությունների նկատմամբ տարածելու համար այն դեպքերում, երբ կասկածվող հանցագործը գտնվում է տվյալ Պայմանավորվող պետության տարածքում և այնտեղից չի հանձնվում մեկ այլ Պայմանավորվող պետության, որից ստացվել է դիմում, և որի ենթադատությունը հավասարապես գործում է Հայցվող պետության օրենսդրությանը զուգահեռ:
2. Սույն Կոնվենցիան չի բացառում ներպետական օրենսդրության համաձայն քրեական օրենսդրության կիրարկումը: