Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Պայմանավորվող պետությունները պարտավոր են միմյանց ապահովել առավելագույնս փոխօգնություն քրեական գործերում` կապված 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություների վարույթների հետ: Քրեական գործերով փոխօգնության հետ կապված բոլոր դեպքերում գործում է Հայցվող պետության օրենսդրությունը: Այնուհանդերձ, սույն օգնությունը չի կարող մերժվել միայն այն հիմքով, թե գործը վերաբերում է քաղաքական հանցագործությանը, քաղաքական հանցագործության հետ կապված հանցագործությանը կամ քաղաքական դրդապատճառներով հանցագործությանը:

2. Սույն Կոնվենցիայի որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել որպես փոխօգնություն ցուցաբերելու պարտադիր պահանջ, եթե Հայցվող պետությունը լուրջ հիմքեր ունի կարծելու, որ փոխօգնության դիմումը 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսվող հանցագործությունների առնչությամբ տրվել է` նպատակ ունենալով անձին հետապնդել կամ պատժել նրա մաշկի գույնի, կրոնի, ազգության կամ քաղաքական համոզմունքների համար, կամ որ անձի դիրքի նկատմամբ նախապաշարմունք կարող է լինել թվարկված պատճառներից մեկնումեկի առկայության հետևանքով:

3. Պայմանավորվող պետությունների միջև գործող քրեական գործերով փոխօգնության վերաբերյալ բոլոր պայմանագրերի և համաձայնագրերի, այդ թվում «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթները փոփոխվում են Պետությունների միջև այնքանով, որքանով համատեղելի չեն սույն Կոնվենցիային:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։