Հոդված 18. Պետական ծառայություն
Հոդված 18. Պետական ծառայություն
1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային միավորման կամ տեղական իշխանության մարմնի կողմից ֆիզիկական անձին այդ Պետությանը կամ վարչատարածքային միավորմանը կամ տեղական իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց վճարված՝ կենսաթոշակից տարբերվող ռոճիկը, աշխատավարձը և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
բ) Սակայն այդպիսի ռոճիկը, աշխատավարձը և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ մյուս Պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը՝
i) հանդիսանում է այդ Պետության ազգային անձը, կամ
ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտ` բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:
2. ա) Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային միավորման կամ տեղական իշխանության կողմից կամ նրանց կողմից ստեղծված հիմնադրամներից ֆիզիկական անձին՝ այդ Պետությանը կամ նրա վարչատարածքային միավորմանը կամ տեղական իշխանությանը մատուցած ծառայությունների համար վճարված որևէ կենսաթոշակ ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:
բ) Սակայն այդպիսի կենսաթոշակը ենթակա է հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտն ու ազգային անձը:
3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կկիրառվեն նաև Հայաստանում ավստրիական արտաքին առևտրի ներկայացուցչին և վերջինիս անձնակազմի անդամներին և Ավստրիայում նմանատիպ բնույթի հայկական կազմակերպության անձնակազմին վճարված վարձատրության նկատմամբ:
4. 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները կկիրառվեն Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային միավորման կամ տեղական իշխանության մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց ստացված աշխատավարձի, ռոճիկի և այլ համանման վարձատրությունների ու կենսաթոշակների նկատմամբ: