Անցնել բովանդակությանը

Հոդված 26. Տեղեկության փոխանակում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Տեղեկության փոխանակում

1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կփոխանակեն այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ կլինեն սույն Կոնվենցիայի կամ Կոնվենցիայում ընդգրկված հարկերի վերաբերյալ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրության դրույթների կիրառման համար` այնքանով, որքանով դրանցից առաջացած հարկումը չի հակասում սույն Կոնվենցիային: Տեղեկության փոխանակումը 1-ին հոդվածով չի սահմանափակվում: Մի Պայմանավորվող պետության կողմից ստացված ցանկացած տեղեկություն պետք է գաղտնի պահվի այնպես, ինչպես այդ Պետության ներքին օրենսդրության սահմաններում ստացված տեղեկությունը, և կարող է հայտնվել միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են Կոնվենցիայում ընդգրկված հարկերի գնահատմամբ կամ գանձմամբ, հարկերի առնչությամբ հարկադիր բռնագանձմամբ կամ դատական հետապնդմամբ կամ հարկերի վերաբերյալ բողոքարկումների քննարկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկություններն օգտագործում են միմիայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունները դռնբաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ: Նույնիսկ նման դեպքերում անձին վերաբերող տվյալների գաղտնիությունը կարող է մերժվել այնքանով, որքանով դա անհրաժեշտ է այլ անձի գերակշռող և օրինական շահերի կամ հասարակության գերակշռող շահերի պաշտպանման համար:

2. Առաջին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես մի Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող՝

ա) իրականացնելու այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությանը և վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ,

բ) ներկայացնելու տեղեկություն, որը հասանելի չէ այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենսդրությամբ կամ սովորական վարչական գործավարության ընթացքում,

գ) ներկայացնելու տեղեկություն, որը կբացահայտի որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, կամ` տեղեկություն, որի բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը (հասարակական կարգին) կամ Պետության կողմից տրված հիմնական իրավունքներին, մասնավորապես, տվյալների պաշտպանության բնագավառում:

3. Չնայած 1-ին կետի դրույթներին՝ տեղեկության ցանկացած փոխանակում, որն անհրաժեշտ է սույն Կոնվենցիայում ընդգրկված հարկերի վերաբերյալ Պայմանավորվող պետությունների ներքին օրենսդրության դրույթների կիրառման համար, կարող է կատարվել միայն, եթե իրավասու մարմինների միջև կնքվել է վարչական համաձայնագիր, որը նույնպես կանոնակարգում է տեղեկության փոխանակման կիրառման եղանակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։