Հոդված 28. Ուժի մեջ մտնելը
Հոդված 28. Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան պետք է վավերացվի Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում ընդունված ընթացակարգերին համապատասխան, և վավերագրերը պետք է փոխանակվեն հնարավորին չափ շուտ:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակմանը հաջորդող երրորդ ամսվա առաջին օրվանից, և դրա դրույթները կգործեն՝
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո ստացված եկամտի նկատմամբ,
բ) եկամտի և գույքի այլ հարկերի առնչությամբ՝ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարման ենթակա հարկերի նկատմամբ: