Անցնել բովանդակությանը

Հոդված 29. Գործողության դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Գործողության դադարեցումը

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմնա մինչև Պայմանավորվող պետության կողմից դրա գործողության դադարեցումը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 5 տարի հետո ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել սույն Կոնվենցիայի գործողությունը՝ դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին ծանուցում ներկայացնելով ոչ ուշ, քան օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ: Այդ դեպքում սույն Կոնվենցիան կդադարեցնի իր գործողությունը՝

ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ` դադարեցման մասին ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո ստացված եկամտի նկատմամբ,

բ) եկամտի և գույքի այլ հարկերի առնչությամբ՝ դադարեցման մասին ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկից սկսվող ցանկացած հարկային տարվա համար վճարման ենթակա հարկերի նկատմամբ:

Ի վկայություն որի՝ համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Վիեննա քաղաքում 2002 թ. փետրվարի 27-ին՝ երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, գերմաներեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են:

Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում նախապատվություն է տրվում անգլերեն տեքստին:

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ավստրիայի Հանրապետության Կառավարության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին Կոնվենցիան ստորագրելու պահին ներքոստորագրյալները համաձայնեցին, որ հետևյալ դրույթները կկազմեն սույն Կոնվենցիայի անբաժանելի մասը:

1. Կոնվենցիայի մեկնաբանումը

Համաձայնեցված է, որ Եկամուտների և գույքի վերաբերյալ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կոնվենցիայի մոդելի կամ Զարգացած և զարգացող երկրների միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մոդելի համապատասխան դրույթների համաձայն մշակված` սույն Կոնվենցիայի դրույթները հիմնականում կունենան նույն իմաստը, ինչը արտահայտված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի կոնվենցիաների մեկնաբանություններում: Վերոհիշյալ համաձայնությունը չի վերաբերում որևէ հակասող մեկնաբանության, որը համաձայնեցվել է իրավասու մարմինների միջև Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո:

Մեկնաբանությունները, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են վերանայվել, հանդիսանում են մեկնաբանման միջոցներ՝ Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. մայիսի 23-ի Կոնվենցիայի իմաստով: Մեկնաբանության ժամանակ ծագած տարաձայնության դեպքում, ինչպես նշված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի կոնվենցիաների մոդելների մեկնաբանություններում, ընդհանուր մեկնաբանման կարելի է հասնել փոխադարձ համաձայնությամբ՝ 25-րդ հոդվածի համաձայն, եթե անհրաժեշտ է:

2. Համաձայնեցված է, որ Հայաստանում «իրավասու մարմին» տերմինը նշանակում է՝

ա) 10-րդ հոդվածի 2-րդ կետի, 11-րդ հոդվածի 2-րդ կետի, 12-րդ հոդվածի 2-րդ կետի և 26-րդ հոդվածի կիրառման համար պետական եկամուտների նախարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը, և

բ) մնացած բոլոր դեպքերում` ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը:

3. Համաձայնեցված է, որ 3-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետում, 4-րդ հոդվածի 3-րդ կետում, 8-րդ հոդվածի 1-ին կետում, 13-րդ հոդվածի 3-րդ կետում և 22-րդ հոդվածի 3-րդ կետում «որոշումներ կայացնելու լիազորությամբ օժտված ղեկավարության վայր» սահմանելիս պետք է, մասնավորապես, հաշվի առնվեն հետևյալ հանգամանքները՝ ընկերության փաստացի ղեկավարման և կառավարման վայրը, տնտեսական և գործառնական տեսանկյուններից ընկերության կառավարման գործում առաջատար նշանակություն ունեցող վայրը և հաշվապահական փաստաթղթերի պահպանման վայրը:

Ի վկայություն որի՝ համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Վիեննա քաղաքում 2002թ. փետրվարի 27-ին՝ երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, գերմաներեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են:

Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում նախապատվություն է տրվում անգլերեն տեքստին:

*Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2004 թվականի ապրիլի 1-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։